Երևանում գերազանցության վկայականով դպրոցն ավարտել է 200 աշակերտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած ուսումնական տարում մայրաքաղաքում հիմնական դպրոցն ավարտել է 6 հազար 868 աշակերտ: Հանրակրթական դպրոցներում ուսումնասիրության արդյուքներով` գերազանցության վկայական է ստացել 374 հավակնորդներից 200-ը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը՝ ներկայացնելով հանրակրթության ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:
«Սա նախորդ տարվա համեմատ ավելի վատ ցուցանիշ է, և փաստում է որոշակի հետընթացի մասին՝ ուսուցման որակի, կազմակերպման և մեթոդաբանության առումով»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սուքիասյանը:
Քաղաքապետի տեղակալը հավելեց նաև, որ հանրակրթական 159 դպրոցների մարզադահլիճներում վերանորոգման աշխատանքներ են տարվելու, և լուրջ խնդիրներ կան, մասնավորապես, մարզական գույքի մասով:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 159 կրթական հաստատություն, այդ թվում՝ 144 հիմնական դպրոց, 12 միջնակարգ դպրոց, որից երկուսը՝ կրթահամալիր («Հ. Կոջոյան», չորս հատուկ դպրոց` հ.8 կրթահամալիր` խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների համար, կույրերի երեկոյան մեկ դպրոց (գործում են 6-12-րդ դասարաններ), ինչպես նաև h.2 և h.6 դպրոցները`մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում