Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Պերուում կալանավորվել է երկրի ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը

Պերուում կալանավորվել է երկրի ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուում կալանավորվել է երկրի ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը, որը գլխավորում Էր  Մեքսիկա կոկաինի տեղափոխմամբ զբաղվող միջազգային հանցավոր խմբավորումը: Ինչպես հաղորդել է ներքին գործերի նախարարությունը, Ալբերտո Սանտիլյանը, որը հայտնի է «Չանգ» եւ «Ծերունի» մականուններով, ոստիկանության կողմից կալանավորվել Է Սան Մարտինի դեպարտամենտում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:   

Նախնական տվյալներով՝ «Սաֆարի» հորջորջմամբ ավազակային խմբավորումը, որը գլխավորում Էր Սանտիլյանը, բաղկացած Է պերուացիներից, մեքսիկացիներից, կոլումբիացիներից եւ գվատեմալացիներից: Վերջինիս կողմից արտադրվող կոկաինն ուղարկվում Է Մեքսիկայի խոշորագույն հանցավոր ընկերակցություններից մեկին՝ Տիխուանայի թմրակարտելին, որը գործում Է երկրի հյուսիս - արեւմուտքում  եւ Միացյալ Նահանգներին կոկաինի հիմնական մատակարարն Է:  

Պերուն աշխարհում առաջին տեղն Է գրավել կոկայի թփի ցանքատարածություններով, որը հումք Է ծառայում կոկաինի արտադրության համար: Ինչպես վկայում Է ՄԱԿ-ի՝ Թրանյութերի տարածման եւ հանցավորության դեմ պայքարի վարչությունը, անցյալ տարա վերջի դրությամբ կոկայի ցանքատարածությունները կազմել են 60,4 հազար հեկտար: Նախորդ տարիներին առաջնության անփառունակ դափնին պատկանում Էր Կոլումբիային, սակայն այնտեղ այս ցուցանիշը կրճատվել Է մինչեւ 48 հազար հեկտար:    

Պերուին Է բաժին ընկնում կոկաինի համաշխարհային արտադրության գրեթե 40 տոկոսը, երկիրն առաջ Է անցել Բոլիվիայից եւ այս անմխիթարական ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղն Է գրավել Կոլումբիայից (42 տոկոս) հետո, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am