Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները «դիպուկահարների մենամարտեր» են անցկացնում

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները «դիպուկահարների մենամարտեր» են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի հրաձգային ստորաբաժանումը «Կամխուտ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում ձեռնամուխ Է եղել «դիպուկահարների մարտավարական մենամարտերի» նոր մեթոդիկայի ուսուցման եռօրյա հատուկ դասընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, այդ պարապմունքների նախապատրաստման համար մեկ ամսվա ընթացքում դիպուկահար զինծառայողները սովորել են անհատական նշանառության եւ թիրախների ընտրության կանոնները՝ Դրագունովի դիպուկազարկ հրացանի եւ Վինտորեզ հատուկ դիպուկազարկ հրացանի օգտագործմամբ:     

Պարապմունքների ընթացքում անձնակազմը մտցվել Է մարտավարական իրադրության մեջ եւ բաժանվել երկու խմբի: Մի խմբի զնծառայողները կլինեն հակառակորդի դիվերսիոն խմբի դերում, որոնք նշված կլինեն քողարվկած օդապարիկներով, մյուսները՝ դիպուկազարկ խմբի դերում: Երկու կողմերն Էլ պետք Է սովորեն ընտրել դիրքեր կրակային խոցման համար, քողարկվել բարձրլեռնային լանդշաֆտի եւ շոգ կլիմայի պայմաններում եւ փոփոխվող դիրքերից նշանառու կրակ բացել հայտնաբերված թիրախների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am