Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սյունիքի Ողջի եւ Մեղրի գետերը եւս կունենան գետավազանային կառավարման պլան

Սյունիքի Ողջի եւ Մեղրի գետերը եւս կունենան գետավազանային կառավարման պլան

ԿԱՊԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագիրը, ՀՀ կառավարության առաջարկով, Սյունիքում իրականացնում է ջրային ռեսուրսների կառավարման եւ  պլանավորմանն աշխատանքներ, ինչի արդյունքում նախորդ տարվա ընթացքում մշակվել է Որոտանի գետավազանի ջրավազանային կառավարման պլանի նախագիծը եւ ներկայացվել կառավարություն:

 Այժմ ծրագիրը նման աշխատանքներ է կատարում մարզի մյուս` Ողջի եւ Մեղրի գետերի համար: Նպատակ ունենալով շահագրգիռ կողմերին ներկայացնել Ողջիի ու Մեղրիի գետավազանային կառավարման պլանների մշակման ընթացքում հատկորոշված բնական եւ մարդածին ճնշումներն ու ազդեցությունները, ինչպես նաեւ քննարկել ավազանային կառավարման պլանավորման գործընթացի հնարավոր բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական ազդեցությունները՝ հուլիսի 30-ին եւ 31-ին Մեղրիում եւ Կապանում անցկացվեցին խորհրդակցություններ: Կապանում կայացած խորհրդակցությանը ծրագրի մասնագետները ներկայացրեցին Ողջիի գետավազանային կառավարման պլանավորման գործընթացի փուլերը, գետավազանի վիճակն ու ջրօգտագրծման հիմնական ձեւերը` նշելով, որ կլիմայի փոփոխության եւ մարդկային գործունեության արդյունքում առաջացած հետեւանքների գիտակցումը կարեւոր է բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման եւ ապագայում դրանց բացասական ազդեցությունների կանխման պլանավորման համար: Խորհրդակցության մասնակիցները` ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության, Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի, մարզպետարանի, համայնքների տեղական հկ-ների ներկայացուցիչներ, ջրօգտագործողներ, ներկայացնելով իրենց կարծիքներն ու առաջարկները, կարեւորեցին իրականցվող աշխատանքները եւ նշեցին, որ հատկապես այսօր դրա անհրաժեշտություն ունեն մարզի գետերը:

 Որպես խնդիր առանձնացվեց մարզի գետավազանների աղտոտումը հանքարդյունաբերության հետեւնքով եւ տարեցտարի ավելացող հէկերի գործունությունը: Ներկայացված կարծիքները հաշվի կառնվեն գետավազանային կառավարման պլանների նախագծերի վերջնական տարբերակների պատրաստման ընթացքում, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարությանը: 

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am