Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Լոնդոնում Էլեկտրոնային ապարանջաններ կհագցնեն «հարբած» հանցագործների ոտքին

Լոնդոնում Էլեկտրոնային ապարանջաններ կհագցնեն
«հարբած» հանցագործների ոտքին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում Էլեկտրոնային ապարանջաններ կհագցնեն այն բնակիչների ոտքին, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ քանիցս հանցագործություն են կատարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News-ին:

«Սթափության պիտակներն» սպիրտային խմիչքի սիրահարներին կստիպեն մինչեւ չորս ամիս ժամկետով ձեռնպահ մնալ ալկոհոլային խմիչք ընդունելուց: Մարդն ալկոհոլ օգտագործե՞լ Է, թե ոչ. սարքն այդ մասին կիմանա՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ ստուգելով մարմնի ջերմաստիճանի ցուցանիշները եւ քրտնարտադրության մակարդակը: Այն դեպքում, եթե հանցագործը խախտել Է տաբուն, նա կկանգնի դատարանի առջեւ: 

Այս մեթոդն առայժմ կկիրառվի միայն 100-150 օրինախախտների նկատմամբ: Ակնկալվում Է, որ դա կօգնի նվազեցնել քաղաքում կատարվող հանցագործությունների մակարդակը: Նմանօրինակ հանրագործություններից տարեկան վնասը կազմում Է 8-13 մլրդ ֆունտ սթեռլինգ:

Նման ապարանջանները լայնորեն օգտագործվում են ԱՄՆ-ում: Օրինակ, ամերիկացի դերասանուհի Դինդսի Լոհանը, որը հայտնի Է ալկոհոլի նկատմամբ իր կործանարար հակումով, դատարանի որոշմամբ հարկադրված Է եղել ոտքին կրել արյան մեջ ալկոհոլի պարունակությունը որոշող սարք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am