Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հնդկաստանում աճում Է սողանքի զոհերի թիվը, 150 մարդ փլվածքների տակ Է մնում

Հնդկաստանում աճում Է սողանքի զոհերի թիվը, 150 մարդ փլվածքների տակ Է մնում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական Հնդկաստատում սողանքի զոհ Է դարձել առնվազն 21 մարդ: Փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն նախկինի պես անհայտ Է 150 մարդու ճակատագիրը, որոնք կարող են գտնվել փլվածքների տակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Փրկարարներին հաջողվել Է յոթ մարդու գտնել ողջ, այդ թվում՝ մի 25-ամյա կնոջ եւ նրա 6-ամսական երեխային: Նրանց գտել են այն տան մեջ, որը մյուսների հետ թաղվել Էր ցեխի հոսքերի տակ: Ինչպես պատմել են փրկարարները, երբ նրանք փորում Էին տան տանիքը, տեսել են կնոջը, որն ամուր գրկել Էր երեխային:

Ողբերգությունը տեղի Է ունեցել վաղ առավոտյան Մահարաշտրայի նահանգի Փունայի օկրուգի Մալին գյուղում, երբ գյուղի բնակիչների մեծ մասը քնած Է եղել: Սողանքը ծածկել Է շուրջ 40 տուն:

Ցեխի հոսքերի, քարերի եւ արմատախիլ եղած ծառերի հեղեղը սարից գահավիժել Է գյուղի վրա: «Սարից ամեն ինչ ցած Էր հոսում»,- պատմել Է տեղացի մի պաշտոնյա:

Ամռան ամիսներին տեղատարափ անձրեւներից առաջացած սողանքները տարածված երեւույթ են Հնդկաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am