Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հալեպում հայ զոհերի թիվն ավելացել է

Հալեպում հայ զոհերի թիվն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայաշատ թաղամասերում հուլիսի 30-ին հրասանդներ ընկնելու հետևանքով ևս մեկ հայուհի է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածը Արաքսի Արուշյան-Խաչատուրյանն է: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զոհվել էր նրա քույրը՝ Ազնիվ Արուշյանը: 

Աղբյուրը տեղեկացրել էր, որ նախօրեին զոհերից մեկը Սոնա Պալըքյանն է: Նա զոհվել է Ջալաա թաղամասում հրասանդի պայթյունի հետեւանքով: Նոր Գյուղ թաղամասում վիրավորված Գեւորգ Գալեմքերյանը եւս մահացել էր հիվանդանոցում: Հրասանդներ ընկնելու հետևանքով վիրավորվել են Ջուլիեթ Խաչատուրյանը, Գևորգ Թաշչյանը, Հակոբ Հակոբյանը, Րաֆֆի Այվազյանը և Հովհաննես Այվազյանը:

Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել եւ վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում եւ հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետեւանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակ են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am