Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Կալիֆոռնիայում միաշարժիչ ինքնաթիռն ընկել Է առեւտրական կենտրոնի կայանատեղի վրա

Կալիֆոռնիայում միաշարժիչ ինքնաթիռն ընկել Է առեւտրական կենտրոնի կայանատեղի վրա

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում միաշարժիչ ինքնաթիռն ընկել Է առեւտրական կենտրոնի առջեւի կայանատեղի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վթարի հետեւանքով զոհվել Է ինքնաթիռում գտնվող մի կին, երկրորդ ուղեւորուհին օրհասական վիճակում տեղափոխվել Է հիվանդանոց: 

KTLA հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 30-ին տեղական ժամանակով ժամը 17՛:30-ին (Երեւանի ժամանակով 04:30-ին): Ականատեսները պնդում են, որ թռչող ապարատի ընկնելու պատճառ Է դարձել օդաչու-կնոջ անուշադրությունը, որը ինքնաթիռով հարվածել Է առեւտրական կենտրոնին հարող կառուցվածքի մի մասին: Կայանատեղում գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am