Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրու ավագանին որոշեց 4 մլն 500 հազար դրամ փոխանցել «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին

Գյումրու ավագանին որոշեց 4 մլն 500 հազար դրամ փոխանցել «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամ-Գյումրու քաղաքապետարան  «ոդիսկանը» շարունակվում  է: Խոսքը վերաբերում է Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի՝ Գյումրու քաղաքապետարան տեղափոխման և տեղադրման աշխատանքների համար անհրաժեշտ գումարին: 

Նշենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 23-ին Գյումրու ավագանին որոշել էր «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին փոխանցել 3 մլն դրամ՝ որմնանակարը քաղաքապետարան տեղափոխելու և տեղադրելու համար, սակայն  տեղադրման  վերջնական աշխատաքներն ավարտին չեն  հասցվել և գումարը չի փոխանցվել: Հարցը կրկին քննարկվեց ավագանու հուլիսի 30-ին կայացած հերթական նիստի ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս անգամ ավագանին ընդունեց որմնանկարի տեղափոխման ախատանքները ավարտին հասցնելու նպատակով հիմնադրամի հաշվին 4 մլն 500 հազար դրամ փոխանցելու որոշումը: Սակայն, ինչպես ավագանու նիստի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն, ինքը վստահ չէ, որ այսքանով համայնքը կավարտի իր «խնդիրները» հիմնադրամի հետ:

Ինչպես նշում են հիմնադրամի ներկայացուցիչները՝ Գյումրու  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բացի պայմնագրային 37 մլն դրամից, բանավոր պարտավորություն է ստանձնել որմնանակարի վերականգնման նպատակով հիմնադրամին տրամադրել ևս 11 մլն դրամ, սակայն Գյումրու քաղաքապետարանը, որն արդեն իսկ այս որոշմամբ ամբողջովին կմարի պայմանագրային 37 մլն դրամի գումարը, հրաժարվում է մուծել մի բանի համար, որը փաստաթղթային որևէ հիմնավորում չունի: Ինչպես ավագանու նիստի ժամանակ նշեց քաղաքապետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը, 4.5 մլն դրամի փոխանցմամբ՝ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի հետ Գյումրու քաղաքապետարանն այլևս պարտք ու պահանջ չի ունենա, սակայն, հիմնադրամն էլ, իր կողմից պետք է ավարտին հասցնի աշխատանքները: «Այս գումարով մենք բոլոր հաշիվները կմարենք հիմնադրամի հետ: Մենք չենք կարող հիմնադրամի առաջարկած լրացուցիչ ծախսերը վերցնել մեզ վրա, քանի որ չկա գրություն, կամ հաստատված որևէ փաստաթուղթ. դա անհնարին է անել միայն  բանավոր պայմանավորվածության  հիման վրա՝ այն էլ նախկին քաղաքապետարանի»,- նշեց Լենա Ջիլավյանը: 

Որմնանակարի վերջնական ամրակայման աշխատանքերից հետո միայն քաղաքապետարանը հնարավորություն կունենա վերանորոգելու իր նիստերի դահլիճը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am