Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանի շախմատիստները մեկնեցին Տրոմսյո

Հայաստանի շախմատիստները մեկնեցին Տրոմսյո

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հուլիսի 30-ին ավարտեցին իրենց ուսումնամարզական հավաքը Աղվերանում եւ մեկնեցին Նորվեգիա:

 Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հայաստանի շախմատիստները կմասնակցեն օգոստոսի 1-15-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:

Շախմատի համաշխարհային օլիմպիադաների եռակի հաղթող Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Թիմի մարզիչն Է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը:

Կանանց հավաքականի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ վարպետ Շուշաննա Սարգսյանը:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը այս մրցաշարի ֆավորիտն Է համարվում: Ինչ վերաբերում Է մեր կանանց թիմին, ապա նրանք պայքարելու են բարձր տեղի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am