Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 7 մլն 350 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 7 մլն 350 հազար ԱՄՆ դոլարի 
առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հուլիսի  30-ին կատարվել է 7 մլն 350 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 406.00 դրամ, պահանջարկը` 405.75 դրամ:

Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 18  գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 30 մլրդ 500 մլն  դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է 7.00 տոկոս, առավելագույնը` 7.00 տոկոս, նվազագույնը` 7.00  տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.0000 տոկոս։

Հունիսի 30-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 407.50 դրամ, հուլիսի 1-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 2-ին այն 408.31 դրամ էր, հուլիսի 3-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 4-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 408.00 դրամ, հուլիսի 5-ին և 6-ին  գործարք չի կատարվել: Հուլիսի 7-ին միջին փոխարժեքը կազմել է 407.99 դրամ, հուլիսի 8-ին, 9-ին և 10-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 11-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.99 դրամ, հուլիսի 12-ին և 13-ին գործարք չի կատարվել: Հուլիսի  14-ին միջին փոխարժեքը կազմել է 407.49 դրամ, հուլիսի 15-ին` 407.29, 16-ին` 407.25, 17-ին` 406.93 դրամ: Հուլիսի 19-ին, 20-ին և 21-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարի միջին փոխրժեքը կազմել է 406.73 դրամ, 23-ին` 406.61, 24-ին`406.50 դրամ: Հուլիսի 25-28-ը գործրքներ չեն կատարվել: Հուլիսի 29-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել 406.00:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am