Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ճապոնական Toyota-ն ավտոմեքենաների վաճառքները հասցրել Է ռեկորդային 5,09 միլիոնի

Ճապոնական Toyota-ն ավտոմեքենաների վաճառքները հասցրել Է ռեկորդային 5,09 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի առաջատար ավտոարտադրողներից մեկը՝ Toyota Motor Corporation-ը, 2014 թվականի առաջին կիսամյակում ամբողջ աշխարհում իրացրել Է ռեկորդային թվով՝ 5,09 մլն ավտոմեքենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության՝ հուլիսի 30-ին հրապարակված մամուլի տեղեկագրում:

Փաստաթղթում նշվում Է, որ ընթացիկ տարվա հունվար-հունիսին ընկերության վաճառքների ծավալը, հաշվի առնելով դուստր ստորաբաժանումների՝ Hino Motors Ltd.-ի եւ Daihatsu Motor Co.-ի,  ցուցանիշները, կազմել Է 5 միլիոն 97 հազար միավոր արտադրանք: Դրա հետ մեկտեղ, ավելի քան 4,52 միլիոն ավտոմեքենա իրացվել Է հենց Toyota Motors-ի կողմից:

Այս ցուցանիշը 3,8 տոկոսով գերազանցում Է անցյալ տարվա ցուցանիշը: Ճապոնիայի սահմաններից դուրս վաճառքներն ավելացել են 2,9 տոկոսով՝ հասնելով 3,85 միլիոն ավտոմեքենայի: Ճապոնիայում վաճառքների ծավալն ավելացել Է 6,5 տոկոսով՝ մինչեւ 1,25 միլիոն:

Իր հերթին «Կիոդո» գործակալությունը նշել Է, թե ընկերության կողմից վաճառքների աճը թույլ Է տալիս խոսել այն մասին, որ Toyota Motors-ը կկարողանա համաշխարհային ավտոշուկայում առաջատարի դիրքը պահպանել երրորդ տարին անընդմեջ:

Ավելի վաղ Toyota Motor Corp.-ը հայտնել Էր, որ 2013/2014 ֆինանսական տարում, որն ավարտվել Է 2014 թվականի մարտի 31-ին, ընկերության վաճառքների ծավալը, հաշվի առնելով Hino Motors Ltd. եւ Daihatsu Motor Co. դուստր ստորաբաժանումների ցուցանիշները, կազմել Է 10 միլիոն 133 հազար ավտոմեքենա:

Toyota Motor-ը հիմնվել Է 1937 թվականին: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Տոյոտա (Այթիի պրեֆեկտուրա) քաղաքում. աշխատակիցների հաստիքակազմը ներառում Է 321 հազար մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am