Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սևանը նախկին ԽՍՀՄ տարածքում ռուսների նախընտրելի հանգստավայրերից է

Սևանը նախկին ԽՍՀՄ տարածքում ռուսների նախընտրելի հանգստավայրերից է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի զբոսաշրջիկների ամառային հանգստի նախընտրելի կուրորտային ուղղությունների ու հանգստավայրերի լավագույն տասնյակում նաեւ Հայաստանի Սեւանա լիճն է: Տասնյակը կազմել է ռուսական առցանց ամրագրման  Oktogo.ru ծառայությունը` ԱՊՀ երկրներում և հետխորհրդային տարածքում գտնվող հանգստավայրերից` համաձայն  2014թ. ճանապարհորդությունների ամրագրման տվյալների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարկանիշայի աղյուսակում ընդգրկված են այն հանգստավայրերը, որտեղ մեկ շաբաթվա ամառային հանգիստը` ներառյալ սնունդը ու էքսկուրսիաները, չի գերազանցի 25 հազար ռուբլին: Կարեւոր պայման է այն, որ հանգստյան գոտի կարելի է հասնել մայրաքաղաքից ոչ ավելի, քան երեք ժամում: Նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն տասը հանգստավայրերի ցանկում Սեւանա լիճը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Ըստ այդ ցանկի ռուսները նախապատվություն են տալիս Իսիկ-Կուլ լճին (Ղրղըզստան), Բորովոյե հանգստավայրին (Ղազախստան),Նարոչ լճին (Բելառուս), Գագրային (Սև ծով, Աբխազիա), Խուդատին (Ադրբեջան), Յուրմալային, Պալանգային (Բալթիկ ծով, Լիտվա), Բաթումին եւ Բադուլ-լույ-Վոդեին (Դնեստր, Մոլդովա):

Oktogo.ru-ն հյուրանոցների առցանց ամրագրման առաջատար ռուսական ծառայություն է, որի կայքում ներկայացված է  աշխարհի ավելի քան 350 հազար հյուրանոց: National Geographic Traveler ամսագիրը Oktogo.ru-ին ճանաչել է 2012–2013 թթ. լավագույն ինտերնետային ծառայությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am