Մալաքյան եղբայրները համալրեցին «Ալաշկերտ»-ը
10:08, 30 Հուլիս 2014
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էդգար եւ Գոռ Մալաքյան եղբայրները օգոստոսի 2-ին մեկնարկող Հայաստանի ֆուտբոլի առաջնության նախաշեմին համալրեցին Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլի ակումբի կազմը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ալաշկերտ»-ը այս երկու ֆուտբոլիստների հետ համապատասխան պայմանագրեր Է կնքել:
Արժե նշել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքական թիմերում խաղացած Մալաքյան եղբայրները ի վիճակի են լրջորեն ուժեղացնել «Ալաշկերտ»-ի կազմը:
Հիշեցնենք նաեւ, որ Էդգար Մալաքյանը «պատկանում Է» Չեխիայի «Վիկտորիա» Պլզեն ֆուտբոլի ակումբին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում