Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օգոստոսի սկզբին Լոնդոնում կանցկացվի Հայկական ամենամյա փառատոնը

Օգոստոսի սկզբին Լոնդոնում կանցկացվի Հայկական ամենամյա փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Կենսինգտոն և Չելսի արքայական թաղամասում` հայկական Սբ. Սարգիս եկեղեցու բակում, օգոստոսի 3-ին տեղի կունենա ամենամյա Հայկական չորրորդ փառատոնը: Պաշտոնական բացումը կազդարարեն Կենսինգտոն և Չելսի թաղամասի ղեկավար Մեյգրիդ Քոնդոն-Սիմմոնդսը և Հայ Առաքելական Եկեղեցու` Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս  Հովհաննիսյանը`  ավանդաբար կտրելով կարմիր ժապավենը:

Փառատոնը, որն ամեն տարի կազմակերպում է Միացյալ Թագավորության Հայոց թեմի առաջնորդարանը, կմեկնարկի պաշտոնական բացումից ավելի վաղ, հայ եկեղեցական միջնադարյան ծեսով` «Երկրի չորս կողմերի օրհնությամբ», որն աղոթք է երկրի, բնության և շրջակա միջավայրի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Միացյալ Թագավորության Հայոց առաջնորդարանից, փառատոնը կլինի ընկերակցության, ուտեստների և զվարճանքի օր: Սբ. Սարգիս  եկեղեցու բակը կվերածվի հայկական հրապարակի` Կենսինգտոնի սրտում և կներկայացնի  Միացյալ Թագավորությունում հայերի ժառանգությունը: 12-րդ դարի Հաղպատի վանքի նմանությամբ կառուցված` Սբ. Սարգսի զանգակատան հովանու ներքո կհնչի ազգային և ժամանակակից կենդանի երաժշտություն, երգ ու պար, ինչպես նաև կներկայացվի հայկական համեղ խոհանոցն ու երեխաների համար կկազմակերպվեն խաղեր: Ծրագրի մի մասը տեղի կունենա եկեղեցու ներսում, որը կներառի  պրոֆեսիոնալ երաժիշտների և երգիչների կատարումներ:

Փառատոնում իր առանձնահատուկ տեղը կունենա հայկական տոնավաճառը, որին կմասնակցեն բրիտանահայ  արհեստավորներ, դիզայներներ,  գրավաճառներ, անհատ ձեռներեցներ, կրթական ու մշակութային կազմակերպություններ:

Հայերը հաստատվել են Միացյալ Թագավորությունում` Մանչեստրում, 19-րդ դարում: 1860թ. Մանչեստրում կառուցվել է առաջին հայկական եկեղեցին` դառնալով առաջինը Եվրոպայում և Արևմտյան կիսագնդում: Լոնդոնում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 1923 թ.: Այսօր Լոնդոնում գոյություն ունի երկու հայկական եկեղեցի` տեղակայված Կենսինգտոն և Չելսի արքայական թաղամասում: Միացյալ Թագավորությունում բնակվում է մոտ 30.000 հայ, ովքեր հիմնավորապես կենտրոնացած են Լոնդոնում և Մանչեստրում: Հայ եկեղեցու` Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդարանն ունի եկեղեցական ծխեր Լոնդոնում, Մանչեստրում, Բըրմինգհեմում, Քարդիֆում, Դուբլինում և Օքսֆորդում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am