Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ղրիմի խորհրդարանի մոտ պայթյուն է որոտացել

Ղրիմի խորհրդարանի մոտ պայթյուն է որոտացել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի խորհրդարանի առջև, ուր ավելի վաղ սկսվել էին նոր ուկրաինական իշխանությունների հակառակորդների ու կողմնակիցների միջև բախումները, պայթյուն է տեղի ունեցել:

Ղրիմի Ինքնավար Հանրապետության դիմաց ցույց իրականացնող քաղաքացիները փորձել են ներխուժել Ղրիմի Վերին պալատ, ուր պետք է սկսվեին երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումները: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով vz.ru-ն:

Կառույցի դիմաց հավաքվել է մոտ 7 հազար մարդ: Ղրիմյան թաթարները կոտրել են խորհրդարանի կողմնային դուռը, այնուհետև մի կողմ են նետել կահույքը, որը որպես բարիկադ տեղադրվել էր կոտրված դռան առջև:

Ղրիմի խորհրարանից հայտնել են, որ իրավիճակը շատ անհանգստացնող է:

Մինչ այդ ամբոխը քարեր ու փայտեր է շպրտել: Դիմակներով մարդիկ այրել են «Ռուսական միասնություն» կազմակերպության բուկլետները:

Բախումների ալիքի  պատճառն է Ռուսաստանի դրոշի բարձրացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am