Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Քաղաքապետարանը ձգտում է ապահովել երևանցիներին որակյալ և մատչելի բուժծառայությունների մատուցումը

Քաղաքապետարանը ձգտում է ապահովել երևանցիներին որակյալ և մատչելի 
բուժծառայությունների մատուցումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիվանդանոցային ծառայություններ մատուցող ութ բուժհաստատություններ 2014թ. առաջին կիսամյակում դիմել է 10 հազար 974 հիվանդ: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չորս տոկոսով պակաս է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով առողջապահության ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը:

«Պետպատվեր է իրականացվել 7 հազար 384-ի, և վճարովի ծառայություններ են մատուցվել 3 հազար 324-ի դեպքում: Վիրահատությունների թիվը կազմել 3 հազար 799-ը, որը նախորդ տարվանից 5 անգամ ավելին է: Ցավոք, վեց տոկոսով ավելացել է մահերի թիվը: Բուժհաստատություններում ծննդօգնության դեպքերը 3 տոկոսով աճել են»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ հայտնեց Դավիթ Օհանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ կանչերի թիվն 2014թ. առաջին վեց ամիսներին կազմել է 113 հազար 272, սակայն աճը չնչին է: «Կոչ եմ անում մեր բնակչությանն անտեղի կանչեր չանել, և մեր շտապօգնությանը չծանրաբեռնել»,- ընդգծեց փոխքաղաքապետը:

Նրա խոսքով՝ բուժհաստատություններն արդիականացվում են և համալրվում նոր սարքավորումներով: «Այստեղ մենք իրոք անելիք ունենք, որպեսզի կարողանանք մեր ազգաբնակչությանը որակյալ և մատչելի ծառայություններ մատուցել»,- հավելեց Օհանյանը:

Նա ընդգծեց, որ քաղաքապետարանը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ փորձելով ներդրումային ծրագրերով բուժսարքավորումներ ձեռք բերել հիմնարկների համար: Դրանք սարքերով համալրելու և վերանորոգելու նպատակով քաղաքապետարանը ևս միջոցներ է հատկացնում: «2014 թվականին 165 միլիոն դրամ է հատկացվել առողջապահության ոլորտին: Հաջորդ տարվա բյուջեով կավելացնենք գումարը»,- հավաստեց Օհանյանը: Բազմաթիվ մարդկանց տրամադրվել են նաև տարատեսակ ուղեգրեր՝ հանգստանալու համար:

«Օգոստոսի 1-ից մեկնարկում է քաղաքապետարանի բժշկական ակցիան, որի շրջանակում կանցկացվեն վահանաձևև գեղձի, սիրտ-անոթային հետազոտություններ և համակարգչային տոմոգրաֆիա»,- նշեց քաղաքապետի տեղակալը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am