Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ուգո Չավեսի հոբելյանի առթիվ համակարգչային տառատեսակ են ստեղծել նրա ձեռագրի հիման վրա

Ուգո Չավեսի հոբելյանի առթիվ համակարգչային տառատեսակ են ստեղծել նրա ձեռագրի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի բնակիչները հանգուցյալ Ուգո Չավեսի 60-ամյակը նշել են հրավառություններով, զինական սալյուտով եւ համակարգչային տառատեսակի ստեղծմամբ, որի հիմքում ընկած Է երկրի նախկին առաջնորդի ձեռագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հաղորդել են Լատինական Ամերիկայի զանգվածային լրատվամիջոցները:

Նախօրյակին ամբողջ օրը շարունակված տոնակատարություններն սկսվել են Չավեսին փոխարինած Նիկոլաս Մադուրոյի ելույթով, որը երգել Է  "Happy Birthday" եւ փչել Է հոբելյանական տորթի մոմերը:   

Չավեսի հիշատակի տուրք Է դարձել Համացանցում համակարգչային տառատեսակի ներդրման ծրագիրը, որը պատճենում Է Վենեսուելայի նախկին առաջնորդի ձեռագիրը:

Չավեսը Վենեսուելան ղեկավարել Է 1999 թվականից մինչեւ քաղցկեղից մահը՝ 2013 թվականի մարտի 5-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am