Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վարչապետ Յացենյուկը Գերագույն ռադայի պատգամավորներից պահանջել Է ներկայանալ խորհրդարան

Վարչապետ Յացենյուկը Գերագույն ռադայի պատգամավորներից պահանջել Է ներկայանալ խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարգադրություն Է ստորագրվել հուլիսի 31-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ նստաշրջան գումարելու մասին, որտեղ պետք Է ընդունվեն երկրի համար անհրաժեշտ օրինագծեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել Է ICTV ալիքի «Խոսքի ազատությունը» ծրագրով:

Ինչպես ճշտում Է Ուկրաինայի նախարարների կաբինետի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը, խոսքն Ուկրաինայի պետական բյուջեում փոփոխությունների նախագծի մասին Է, որը, մասնավորապես, նախատեսում Է 9,1 մլրդ գրիվնա տրամադրել երկրի զինված ուժերի եւ Ազգային գվարդիայի կարիքների, 3 մլրդ գրիվնա՝ ապստամբների գործողություններից տուժած տարածաշրջանների վերականգնման, 1 մլրդ գրիվնա՝ մյուս մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Կառավարության ղեկավարը նշել Է, որ հուլիսի 24-ին խորհրդարանում այդ օրինագծերի ձախողումից հետո «1,5 մլրդ դոլար Է առկախվել, որն արդեն Ուկրաինային հատկացվելու ճանապարհին Էր»: 500 մլն դոլարը Համաշխարհային բանկից Էր եւ 1 մլրդ դոլարը՝ Արժույթի միջազգային հիմնադրամից. «Այդ օրինագծերի օգտին քվարկության բացակայություն, եւ հաջորդ քայլը երկրի դեֆոլտն Է»:

«Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներից պահանջում եմ՝ հուլիսի 31-ին ժամանել խորհրդարան, քվեարկել օրենքների օգտին եւ նախագահի ու կառավարության հետ համատեղ պատասխանատվություն կրել ուկրաինական ժողովրդի առջեւ: Դա նրանց սրբազան պարտքն Է, եւ այն պետք Է կատարել: Դրա համար Էլ նրանց ընտրել են»,-ընդգծել Է Յացենյուկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am