Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք Է ներկայացվել հեռակա կարգով

Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք Է ներկայացվել հեռակա կարգով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հեռակա կարգով մեղադրանք Է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները վերազանցելու համար՝ կապված ընդդիմության ակցիան ցրելու եւ «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու գործի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է նրա փաստաբան Օթար Կախիձեն:

Հուլիսի 28-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել Է, որ Միխեիլ Սահակաշվիլին քրեական պատասխանատվության Է ենթարկվել 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու եւ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը բռնագրավելու գործով: Հետաքննությունն անցկացվում Է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցում բռնության կամ զենքի կիրառմամբ եւ տուժածի անձնական արժանապատվության նսեմացում:

«Նրան մեղադրանք Է առաջադրվել (Վրաստանի ՔՕ) 333-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» եւ «գ» կետերով: Գործի նյութերը շուտով  կհանձնեն ինձ»,-ասել Է Կախիձեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am