Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Աֆղանստանի նախագահի հորեղբոր որդին սպանվել Է մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով

Աֆղանստանի նախագահի հորեղբոր որդին սպանվել Է մահապարտ ահաբեկչի 
հարձակման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հորեղբոր որդին՝ Հաշմաթ Քարզայը, սպանվել Է Ղանդահար քաղաքից ոչ հեռու գտնվող իր տանը մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Ահաբեկիչը որպես հյուր եկել Է Հաշմաթ Քարզայի տուն՝ նրան ողջունելու Իդ ալ Ֆիթր տոնի առթիվ»,-ասել Է Ղանդահարի նահանգի մամուլի քարտուղարը եւ հավելել, որ դրանից հետո մահապարտը գործի Է դրել պայթուցիկ սարքը: Հաշմաթ Քարզմայից բացի, ոչ ոք չի զոհվել:

Հուլիսի 17-ին մահափորձ Էր կատարվել հենց Աֆղանստանի նախագահի դեմ, որը շուտով թողնելու Է իր պաշտոնը: Զինյալները նրա ավտոշարասյան վրա գոհել Էին երկրի արեւելքի Պակտիայի նահանգում, ինչի հետեւանքով վիրավորվել Էին պետության ղեկավարի պահպանության ծառայության չորս աշխատակիցներ, հաղորվել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am