Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տեխասում կալանավորվել Է կասկածելի սպիտակ փոշիով հարյուրավոր նամակներ ուղարկած տղամարդը

Տեխասում կալանավորվել Է կասկածելի սպիտակ փոշիով հարյուրավոր նամակներ 
ուղարկած տղամարդը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները հուլիսի 28-ին կալանավորել են Ռոուլետ քաղաքի (Տեխասի նահանգ) բնակիչ Հոն Մին Թրուոնգին, որին կասկածում են փոստով կասկածելի սպիտակ փոշիով ծրարներ ուղարկելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ 2008 թվականից ի վեր տղամարդն ավելի քան հինգ հարյուր նման նամակներ Է ուղարկել դպրոցներ, առեւտրային ընկերություններ եւ կառավարական հիմնարկություններ, ինչպես նաեւ ամբողջ աշխարհով մեկ ԱՄՆ-ի դեսպանատներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

Մասնավորապես, մի քանի նամակ 66-ամյա Թրուոնգն ուղարկել Է Տեխասի Գրանդ Փրեյրի քաղաք՝ Lockheed Martin օդատիեզերական կորպորացիայի գրասենյակ: Իսկ 2013 թվականի հունիսին ուղերձներ են ստացվել  Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) միանգամից 28 դպրոցներում: Նամակներից մի քանիսն սկսվում Էին «Ալ Քաիդան» վերադարձե՛լ Է» բառերով:  

Ըստ CNN հեռուստաընկերության տվյալների՝ մի շարք ծրարներ հասցեագրվել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամների: Նամակներից ոչ մեկը թունավոր նյութեր չի պարունակել: Սակայն ուղերձների ստացումը հարուցել Է խուճապ, եւ, բացի դրանից, հարկադրված են եղել պատահարի վայր ժամանել ոստիկանությունը եւ բժշկական ծառայությունների աշխատակիցներ:

Այս գործի հետաքննությանը մասնակցել Է ՀՀԲ-ն: Հերթական դատական նիստը նշանակված Է օգոստոսի 4-ին: Մինչ այդ Թրուոնգը կմնա կալանքի տակ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am