Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովն առաջարկել է Ռուսաստանին էներգետիկ հարցերով երկկողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում

Եվրահանձնաժողովն առաջարկել է Ռուսաստանին էներգետիկ հարցերով երկկողմ 
հանդիպում անցկացնել Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է Ռուսաստանին անցկացնել գազի հարցով երկկողմ հանդիպում, որին կմասնակցեն ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերը և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը նախատեսված է անցացնել այս շաբաթ, Մոսկվայում: «Մենք առաջարկում ենք անցկացնել նախարարական խորհրդակցությունների հերթական փուլը Մոսկվայում, մինչ շաբաթվա ավարտը: Սպասում ենք առաջարկի շուրջ  Ռուսաստանի արձագանքին»,- նշված է եղել հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ռուսական կողմը հուլիսի 17-ին հայտարարել էր, որ Էտինգերի և Նովակի հանդիպումը տեղափոխվում է հաջորդ շաբաթ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-եվրոպական էներգետիկ համագործակցության հարցերը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկվելու է «Հարավային հոսքի» ծրագիրը` ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նշել է, որ «իրենք ծրագրում են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am