Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռուսաստանը կարգելի ուկրաինական կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը կարգելի ուկրաինական կաթնամթերքի ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ սննդի անվտանգության եւ ապահովման ծառայությունը որոշում է կայացրել արգելք դնել Ռուսաստան ուկրաինական կաթնամթերքի ներմուծման վրա: Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` ուկրաինացի արտադրողները չեն պահպանում սանիտարա-հիգիենիկ այն պայմանները, որոնք անհրաժեշտ են կաթնամթերքի արտադրության համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվարտը հաղորդել է, որ ուկրաինացի արտադրողները չեն վերահսկում արտադրության ընթացքն, եւ հաճախ վտանգավոր ու արգելված նյութերի պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է նորմերը:

Մոսկվայից հնչող այս տեսակետի հետ Կիեւում համաձայն չեն: Նրանք հավաստիացրել են, որ ուկրաինական կաթնամթերքի մեջ չեն եղել արգելված եւ վտանգավոր նյութեր:

Մինչ այս արգելքը, հուլիսի 4-ից արգելվել էր «Milkiland Ukraine» ընկերության արտադրանքի մուտքը: Պանիր եւ կարագ արտադրող ուկրաինական վեց ընկերության արտադրանքը նույնպես համարվել էր ոչ պիտանի: Բացի այդ, Ռուսաստանն արգելել է իր տարածք ուկրաինական կարտոֆիլի ներմուծումը, իսկ 2013թ. պաշտոնական Մոսկվան արգելք դրեց ուկրաինական «Ռոշեն» ընկերության արտադրանքի վրա:

Դրան ի պատասխան` Կիեւը արգելք դրեց իր տարածք ռուսական ապրանքների, հիմնականում, մսամթերքի, կենցաղային ու գրենական պիտույքների ներմուծման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am