Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելին ադրբեջանական վառելիքը վաճառում է Էրդողանի որդին

Իսրայելին ադրբեջանական վառելիքը   վաճառում է Էրդողանի որդին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական նավթը Թուրքիայի տարածքով` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով միջազգային շուկաներ փոխադրող բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» (BP) ընկերությունը հայտարարել է, որ Իսրայելին վառելիք է վաճառում Ադրբեջանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը, Թուրքիայում ԲԹՋ-ի «BP Turkey» դուստր ընկերության գործադիր տնօրեն Մուրաթ ԼեՔոմփթեն հայտարարել է, որ իրենց ընկերությունը ոչ մի կապ չունի Թուրքիայի կողմից Իսրայելին վառելիք վաճառելու հետ: Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԲԹՋ-ով Թուրքիա փոխադրվող նավթն Իսրայելին վաճառում է Էրդողանի կրտսեր որդուն` Բիլալ Էրդողանին պատկանող միջանկյալ ընկերությունը:

Էներգետիկ հարցերով թուրքական «21-րդ դար կարծիք» հետազոտական ինստիտուտի փորձագետ Թուղջե Վարոլ Սեւիմը նշել է, որ համացանցում հրապարակումների պարզ վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Իսրայելի նավթի պահանջարկի 40 տոկոսն իրագործվում է Ադրբեջանի հաշվին: «Պայմանագրի համաձայն` Թուրքիան իրավունք չունի միջամտելու ԲԹՋ-ով փոխադրվող նավթի վաճառքի հարցերին: Ադրբեջանն ինքն է որոշում ում վաճառել նավթը», -նշել է նա:

Դրան զուգահեռ` հղում կատարելով թուրքական denizhaber.com.tr կայքին, virtualaz.org-ը հայտնում է, որ ադրբեջանական նավթն Իսրայել փոխադրելու համար Բիլալ Էրդողանը 10 տարի ժամկետով վարձակալել է ադրբեջանցի օլիգարխ Մուբարիզ Մանսումովին պատկանող լցանավը: Ավելի վաղ թուրքական մամուլը հայտնել էր, որ Մանսիմովն այդ լցանավը գնել է 35 մլն դոլարով:

Նշվում է, որ ծովագնացական BMZ Group ընկերությունը, որի հիմնադիրները հանդիսանում են Էրդողանի ոդին` Բիլալը, նրա եղբայրը` Մուստաֆան եւ փեսան` Զիա Իլգեն, Մանսիմովի «Փալմալի դենիզչիլիք» ընկերությունից 10 տարով վարձակալել են 17 մլն դոլար արժողությամբ նրա «Մեջիդ Ասլանով» լցանավը (նավը «Մեջիդ Ասլանով» է անվանվել Մուբարիզ Մանսիմվի պապի հիշատակին), որը սեպտեմբերի 1-ից ծով է դուրս գալիս թուրքական դրոշի ներքո` նավթի փոխադրումներ կատարելով Սեւ եւ Միջերակրական ծովերում (Deniz Haber Ajansi): Թուրքական մամուլն էլ հիշեցրել է, որ Էրդողանի մյուս որդին` Բուրաքը շոգենավագնացության բիզնես ունի:

Իսրայել նավթի արտահանման հարցն օրակարգում հայտնվել է կապված Պաղեստինի Գազայի հատվածում ռազմական գործողությունների պատճառով Էրդողանի հակաիսրայելյան հայտարարությունների հետ: Թուրքական ընդդիմությունն Էրդողանին մեղադրել է անազնվության մեջ, քանի որ նրա որդին զբաղվում է Իսրայել նավթի վաճառքով, որով լիցքավորված իսրայելյան ռազմական ինքնաթիռները ռմբակոծում են Գազան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am