Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԻՆ-ը Սյունիքում իրականցնում է իրազեկման ծրագիր

ԱԻՆ-ը Սյունիքում իրականցնում է իրազեկման ծրագիր

ԿԱՊԱՆ, 26 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Սյունիքի մարզի 50 համայնքների ներկայացուցիչների համար հուլիսի 22-25-ը Մեղրիի, Կապանի, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանների թե քաղաքային, եւ թե գյուղական համայնքներում անցկացրել է «Աղետների ռիսկի նվազեցումը եւ լրատվությունը» թեմայով դասընթաց: «Սյունիքում իրականացնում ենք հանրային իրազեկման ծրագիր, որի նպատակը տեղական կարողությունների բարձրացումն է` աղետների ռիսկերի գնահատման գործում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ փրկարարական ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

Նրա խոսքով` պետք է հասնել նրան, որ յուրաքանչյուր համայնք կարողանա գնահատել իր ռիսկերը, դրանք ներառի համայնքի զարգացման ծրագրերում եւ տեղական բյուջեով միջոցներ տրամադրի դրանց նվազեցման համար: Նմանատիպ իրազեկման ծրագիր ավելի վաղ Սյունիքի համայնքներում նախարարությունն իրականացրել է մարզի հրշեջների համար: Դասընթացի ընթացքում ցուցադրվել են տեսաֆիլմեր եւ տեսահոլովակներ` Հայաստանին սպառնացող վտանգների վերաբերյալ:

Դասընթացի մասնակիցներին տրամադրվեց մարզին պատուհասած ու սպառնացող ԱԻ վերաբերյալ հետազոտությունը, որ կատարվել է վերջին 10 տարում: Ըստ հետազոտության, մարզին սպառնացող հավանական վտանգներից են սողանքները, սելավային հոսքերը եւ ջրհեղեղները, քարաթափումներն ու փլուզումները, ձնաբուքը, ցրտահարությունը, կարկուտը, ուժեղ քամին, հրդեհները:

Մարզին բնորոշ է նաեւ կենսաբանական վտանգը` անասունների ու թռչունների շրջանում գրանցվող վարակները: Սյունիքում իրականացվող իրազեկման ծրագրի շրջանակներում նախատեսվում է մարզին բնորոշ աղետներից պաշտպանեվելու համար հրատարակել գրքեր, բրոշյուրներ, օրագրեր` դպրոցականների համար, նկարահանել տեսահոլովակներ եւ ֆիլմեր: Ծրագրի իրականացմանն աջակցում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am