Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սյունիքում կազմակերպվեցին սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրային լսումներ

Սյունիքում կազմակերպվեցին սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրային 
լսումներ

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Սյունիքի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, հուլիսի 25-ին, մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել էին սահմանադրական բարեփոխումների  նախագծի հանրային լսումներ, որոնց նպատակն էր իրազեկել հանրությանը եւ դրան մասնակից դարձնել այդ գործընթացին:

Ներկայացնելով օրվա բանախոսներին` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը կարեւորեց սահմանադրական բարեփոխումները եւ կոչ արեց ակտիվ մասնակցել քննարկմանը:

Իր ելույթի սկզբում ՀՀ Նախագահին կից ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձաժողովի անդամ Գեորգի Կուտոյանը նախ ներկայացրեց հանձնաժողովի առաքելությունը եւ մինչ այժմ կատարած աշխատանքները, որից հետո խոսեց բարեփոխումների անհրաժեշտության մասին: «Սահմանադրական բարեփոխումների կարեւոր ուղղություններից մեկը սոցիալական պետության սահմանադրաիրավական սկզբունքի երաշխիքների վերանայումն ու կարելագործումն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կուտոյանը: Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովի անդամ Վարդան Պողոսյանն իր խոսքում կառավարման համակարգի հիմնահարցը համարեց ամենաշահարկվողը այդ բարփոխումների քննարկումներում: Խոսելով ՏԻՄ-երի բարեփոխումների մասին` նա նշեց, որ անհամեմատ կմեծանան ավագանու ինստիտուտի լիազորությունները: «Սխալ է այն տարածված կարծիքը, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն արդեն ունի որոշում` անցում կատարելու պառլամենտական կառավարման համակարգին: Նման որոշում սահմանադրական հանձնաժողովը չունի», - ասաց Վարդան Պողոսյանը:

Լսումների ընթացքում հանձնաժողովի անդամները պատասխանեցին մասնակիցների հարցերին եւ ընդունեցին առաջարկներ, որոնք վերաբերում էին կառավարման համակարգին, մարդու իրավունքներին, դատական համակարգին եւ այլ դրույթների: Սա նախագծի ներկայացման առաջին փուլի վերջին հանրային լսումն էր:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am