Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հրեաները Էրդողանից պահանջում են վերադարձնել մեդալը

Հրեաները Էրդողանից պահանջում են 
վերադարձնել մեդալը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հրեական կոնգրեսը Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանից պահանջել է վերադարձնել պարգեւը, որն այդ կազմակերպությունը թուրք առաջնորդին հանձնել է 2004 թվականին` ահաբեկչության դեմ պայքարում եւ տարածաշրջանում խաղաղությունն առաջ տանելու մեջ նրա ունեցած ներդրման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է NEWSruIsrael հրատարակությունը:

Նշվում է, որ Հրեական կոնգրեսի նախագահ Ջեկ Ռոզենը հուլիսի 23-ին Էրդողանին բաց նամակ է գրել եւ Թուրքիայի վարչապետին մեղադրել հրեաների դեմ բռնություններ սադրելու մեջ: Ռոզենը Էրդողանին անվանել է «Իսրայելի դեմ ամենավատ տրամադրված առաջնորդն ամբողջ աշխարհում»:

Թուրքական «Միլիեթ» թերթն այդ առնչությամբ գրում է, որ Թուրքիայի ընդդիմությունն ավելի վաղ Էրդողանից պահանջել էր հետ վերադարձնել ԱՄՆ  Հրեական կոնգրեսի մեդալը: Ընդդիմադիրները հայտարարել էին, որ Էրդողանը միայն խոսքով է դատապարտում Գազայում  Իսրայելի գործողոթյունները, բայց պատրաստ չէ որեւէ իրական միջոց ձեռնարկել:

«Հուլիսի 20-ին Էրդողանը հրաժարվել է վերադարձնել պարգեւը` հայտարարելով, որ այն ստացել է այլ պայմաններում, բայց այսօր ոչ մի դեպքում նման մեդալ չէր ընդունի», -հայտնում է թերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am