Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերագույն ռադան փակեց լիագումար նիստը՝ չքննարկելով Յացենյուկի հրաժարականը

Գերագույն ռադան փակեց լիագումար նիստը՝ չքննարկելով Յացենյուկի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 25-ին փակել Է լիագումար նիստը՝ չքննարկելով հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փակելով խորհրդարանի նիստը՝ փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին հայտնել Է, որ հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 12-ին: Նա նաեւ նշել Է, որ հաջորդ շաբաթ ժողովրդական պատգամավորները կաշխատեն ընտրատարածքներում, իսկ մեկ շաբաթ հետո՝ կոմիտեներում: Այսպիսով, վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի հարցը չլուծված Է մնացել: Մինչդեռ հուլիսի 25-ի նիստի ընթացքում մի խումբ ժողովրդական պատգամավորներ հայտարարում Էին հաջորդ շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտության մասին:

Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն այսօր ավելի վաղ հայտնել Էր, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի քարտուղարությունն ստացել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը:

Յացենյուկը Գերագույն ռադայի հուլիսի 24-ի նիստում հայտարարել Էր իր հրաժարականի մասին՝ կապված խորհրդարանում կոալիցիայի փլուզման եւ Ռադայի կողմից կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ:

Ուկրաինայի կառավարության նիստը հուլիսի 25-ին վարել Է փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, որը ժամանակավորապես կատարում Է նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ հանդես Էր եկել հօգուտ այն բանի, որ արդեն հուլիսի 25-ին Գերագույն ռադան քվեարկության միջոցով արտահայտի իր դիրքորոշումը նախարարների կաբինետին վստահություն հայտնելու հարցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am