Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուկրաինական կողմի տվյալներով՝ երկրի արեւելքում զոհվել Է 325 զինվորական, վիրավորների թիվը հասնում Է 1232-ի

Ուկրաինական կողմի տվյալներով՝ երկրի արեւելքում զոհվել Է 325 զինվորական, վիրավորների թիվը հասնում Է 1232-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արեւելքում ուժային գործողության անցկացման ժամանակաընթացքում զոհվել Է 325 ուկրաինացի զինվորական, վիրավորների թիվը հասել Է 1232-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:

«Հակաահաբեկչական արշավի ողջ ժամանակաշրջանում զոհվել են 325 ուկրաինացի զինծառայողներ, 1232 զինվորականներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վերքեր»,-ասել Է Լիսենկոն հուլիսի 25-ին կայացած ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ նշված 325 զինվորականներից միայն անցած օրվա ընթացքում զոհվել են 13-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am