Չինաստանի մասնավոր թանգարանում կցուցադրվի աշխարհում թեյի ամենաթանկ գավաթը
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում թեյի ամենաթանկ գավաթը Sotheby's-ի՝ Հոնկոնգում կայացած աճուրդում ձեռք Է բերել Լյու Ցզյանը: Նուրբ ճենապակուց պատրասված ոչ մեծ թասն՝ աքաղաղների պատկերով, 51-ամյա միլիոնատիրոջ վրա նստել Է 36 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հայտնի Է, որ 8,2 սանտիմետր բարձրությամբ գավաթը պատրաստվել Է 600 տարի առաջ: Այն վերագրվում Է «չենհուա» շրջանին (1465 – 1487 թթ.): Այն ժամանակվա Մինի գահատոհմը, նշում են փորձագետները, շատ Էր սիրում սպասքներ՝ աքլորիկների եւ հավիկների պատկերներով, որոնք խորհրդանշում են «երջանիկ եւ բնական կյանքը բնության գրկում»: Հին Չինաստանում աքաղաղը հավերի եւ ճուտիկների շրջապատում նույնպես ճիշտ դասավորված անձնական կյանքի, մեծ եւ համերաշխ ընտանիքի խորհրդանանն Էր:
Ինչպես նշվել Է աճուրդում, իրի բարձր արժեքը կապված Է ինչպես բարդ տեխնիկայի, այնպես Էլ ճաշի-թեյի սպասքի պատրաստման բարձր արվեստի հետ. նուրբ ճենապակին հեշտությամբ կոտրվում Էր, եւ մինչեւ մեր օրերը հասած իրերը կարելի մատների վրա հաշվել:
Այժմ Լյու Ցզյանը պատրաստվում Է ձեռքբերումը ցուցադրել իր «Լուն» («Վիշապ») մասնավոր թանգարանում, որպեսզի դրանով կարողանան հիանալ բոլոր ցանկացողները: Սակայն Համացանցի՝ Չինաստանի սեգմենտի շատ օգտատերեր արդեն տեսել են գավաթը. միլիոնատերը չի դիմացել թանկարժեք ճենապակով թեյ ըմպելու գայթակղությանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում