Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում զորքերի շփման գծում կորուստներով. Բաքվում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում 
զորքերի շփման գծում կորուստներով. Բաքվում ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ով օգոստոսին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում, հայտարարել է, որ ողբերգական կորուստները եւ ցանկացած լարվածություն, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում հակամարտ զորքերի շփման գծում, մեծ անհանգստություն են առաջացնում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, Մորնինգսթարը հայտարարել է իր դիվանագիտական առաքելության ավարտին նվիրված ելույթում:

«Անհրաժեշտ են նոր փորձեր ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ կարգավորելու համար»,-ասել է դեսպանը:

Նրա խոսքով, զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները խիստ անհանգստացնում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը «մեկ անգամ եւս ապացուցում է կարճ ժամկետներում այդ սարսափելի հակամարտության լուծման կարեւորությունը»: ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով իր աշխատանքը:

Ռիչարդ Մորնինգսթարը նաեւ նշել է, որ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը տարբեր կերպ են մոտենում որոշ հարցերի, բայց եւ այնպես կարեւոր է յուրաքանչյուր գործընկերոջ հետ տեւական երկխոսությունը:

ԼՂ հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) չորեքշաբթի տարածած հայտարարության են մեջ լուրջ անհանգստություն են հայտնել հակամարտության տարածաշրջանում աճող լարվածության եւ խաղաղ բնակչության շրջանում զոհերի առթիվ: Նրանք հակամարտության կողմերին կոչ են արել պարտավորություն ստանձնել զոհերից խուսափելու համար, ինչպես նաեւ հրաժարվել գյուղերի եւ քաղաքացիական բնակչության կանխամտածված գնդակոծությունից: Համանախագահները նաեւ ԱԳՆ ղեկավարներին կոչ են արել նվազեցնել լարվածությունը եւ համատարիմ մնալ զինադադարի սկզբունքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am