Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի նետաձգությունը նկատելիորեն առաջադիմել Է. Հական Չաքրօղլու

Հայաստանի  նետաձգությունը նկատելիորեն առաջադիմել Է. Հական Չաքրօղլու

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացող նետաձգության Եվրոպայի առաջնությունում մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի տեխնիկական պատվիրակ, Թուրքիայի ներկայացուցիչ Հական Չաքրօղլուն Երեւանում տեղի ունեցած նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովին ընտրվել Է այս կազմակերպության փոխնախագահ: 

«Արմենպրես»-ի, թղթակիցը զրուցեց Չաքրօղլուի հետ:

-Պարոն Չաքրօղլու, այս առումով Երեւանը Ձեզ համար երջանիկ քաղաք Է դարձել: Թույլ տվեք ՁԵզ շնորհավորել Եվրոպական նետաձգության ֆեդերացիայի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ:\

-Շնորհակալություն: Տեղեկացնեմ, որ առաջին անգամը չԷ, որ այցելում եմ Հայաստան: Ձեր երկիրը նետաձգության 3 միջազգային մրցաշար Է անցկացրել, այդ թվում՝  Գրան պրի կարգի երկու մրցաշար, եւ ես այս մրցումներից երկուսում կատարել եմ տեխնիկական պատվիրակի պարտականությունները:

- Համեմատելով նախորդ մրցումները ներկայումս Հայաստանում ընթացող Եվրոպայի առաջնության  հետ` Դուք  փոփոխության դինամիկա նտատո՞ւմ եք:

-Այո: Հայաստանի նետաձգության ֆեդերացիան արդեն ձեռք Է բերել միջազգային մրցումների անցկացման որոշ փորձ, բայց, իհարկե, մի բան Է անցկացնել Գրան պրի կարգի մրցաշար, որին մասնակցում են բավականին քիչ երկրներ  եւ լրիվ այլ՝ Եվրոպայի առաջնության անցկացումը հարյուրավոր մասնակիցներով եւ տասնյակ երկրներից ժամանած հյուրերով: Այս մրցաշարի կազմակերպման հետ որոշ խնդիրներ առաջացել Էին, բայց դրանք բոլորը լուծվել են, եւ այժմ որեւԷ պրոբլեմ չկա:

-Հայաստանի մարզիկները այս մրցաշարում չփայլեցին, իսկ ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի նետաձիգների ելույթը:

-Մեր մարզիկները առայժմ չեն կարողացել լիարժեք հաջող ելույթ ունենալ եւ լիովին կատարել 2015թվականին Բաքվում կայանալիք եվրոպական առաջին օլիմպիական խաղերի վարկանիշների քվոտան: Սովորաբար թուրք նետաձիգները ավելի հաջող են հանդես գալիս քոմփաունդ մրցաձեւում, որը օլիմպիական մրցաձեւ չԷ:

- Միգուցե ապագայում այն նույնպե՞ս ընգրկվի օլիմպիական խաղերի նետաձգության մրցաշարի ծրագիր:

-Դա մեր երազանքն Է, քանզի այս մրցաձեւում Թուրքիան ունի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ: 

Ընդհանրապես թուրք մարզիկները լավ են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, եւ նրանցից ոմանք դեռ պայքարում են առաջնության բարձր տեղերի համար:

-Կարելի՞ Է ենթադրել, որ Թուրքիայում նետաձգությունը սիրված մարզաձեւ Է:

-Դա իրոք այդպես Է: Այս մարզաձեւը զարգանում Է մեր երկրի 52 քաղաքներում, Թուրքիայի նետաձգության ֆեդերացիայի գրասենյակը գտնվում Է Անկարայում, բայց մեր լավագույն մարզաբազան Անթալիան Է: Մենք ունենք միջազգային մրցումների հաղթողներ եւ մրցանակակիրներ, երիտասարդ մարզիկներից արժե առանձնացնել Բեգի Լոքլօղլուին եւ Դեմիր Էլմաագաալին: Նրանք լավ հեռանկար ունեն:

Թուրքիայում գործում են նետաձգության բազմաթիվ ակումբներ, մեր մարզիկները մասնակցում են ազգային եւ միջազգային առաջնությունների:

-Դուք անձամբ նույնպե՞ս նետաձիգ եք եղել մինչ մարզական կարիերայի ավարտը:

-Այո, մինչ 2004 թվականը ես գործող մարզիկ Էի, իսկ դրանից հետո տեղափոխվեցի աշխատանքի Թուրքիայի նետաձգության ֆեդերացիա` գլխավորելով տեխնիկական կոմիտեն, դրանից հետո զբաղեցրի նույն պաշտոնը եվրոպական ֆեդերացիայում, իսկ Երեւանում ընտրվեցի նետաձգության Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ:

- Ինչպիսի՞ն Է Հայաստանում ընթացող նետաձգության Եվրոպայի առաջնության Ձեր գնահատանը եւ ,ըստ Ձեզ, մեր երկիրը կարո՞ղ Է հավակնել ավելի մեծ կարգի միջազգային մրցաշարի անցկացմանը:

-Ես դրական եմ գնահատում Հայաստանում ընթացող նետաձգության Եվրոպայի առաջնության կազմակերպումը եւ կարող եմ միայն ասել, որ աշխարհի առաջնության կազմակերպման համար պետք Է շատ մրցումների անցկացման փորձ ունենալ: Բնական Է, Հայաստանի նետաձգության ֆեդերացիան նույնպես կարող Է հավակնել նման պատվի:

Զրուցեց Զավեն Վարդանյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am