Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին Սյունիքից հայտ են ներկայացրել Կապան եւ Քաջարան քաղաքները

ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին Սյունիքից հայտ են ներկայացրել 
Կապան եւ Քաջարան քաղաքները

ԿԱՊԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները մի խումբ փորձագետների հետ այս օրերին հանդիպումներ են ունենում «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին հայտ ներկայացրա,ծ Սյունիքի երկու քաղաքների՝ Կապանի ու Քաջարանի քաղաքապետերի, երիտասարդների, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: 

«Հանդիպումների նպատակն է ուսումնասիրել մրցույթին հայտ ներկայացրած քաղաքներում առկա մշակույթի կենտրոնները, մարզադաշտերը, հյուրանոցները, գնահատել ներկայացված ռեսուրսները, ուսումնասիրել երիտասարդության ակտիվությունը, ՀԿ-ների գործունեությունը եւ այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ հանդիպմանն ասաց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի տնօրեն Դավիթ Հայրապետյանը:

Հաշվի առնելով, որ Կապան եւ Քաջարան քաղաքները նախկինում եղել են մեկ վարչական շրջանի կազմում` Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն առաջարկեց, որ քաղաքները ներկայանան մեկ հայտով: Պատասխանելով հանդիպմանը մասնակից փորձագետների հարցերին` քաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանի աշխատողների 40 տոկոսը երիտասարդներ են, իսկ ենթակա կառույցներում նրանց թիվն ավելի շատ է: Աշոտ Հայրապետյանը կարեւորեց այն փաստը, որ կապանցի երիտասարդներն ակտիվ մասնակցություն ունեն քաղաքի համար որոշումների կայացման գործում, ինչի վկայությունը քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի արդյունավետ գործունեությունն է արդեն կ մեկ ու կես տարի: Երիտասարդների խնդիրներից քաղաքապետն առանձնացրեց ազատ ժամանցի կազմակերպումը եւ աշխատատեղերի պակասը: «Երիտասարդների համար փորձում ենք իրականացնել որքան հնարավոր է շատ ծրագրեր, ինչը կխթանի նրանց գիտելիքների ու կարողությունների զարգացումը», -ընդգծեց քաղաքապետը: Նախարարության խումբը Կապանում հանդիպեց նաեւ մրցույթի համահայտատու` «Կանանց ռեսուրս կենտրոն» եւ «Վերադարձ» ՀԿ-ների ներկայացուցիչների ու կապանցի երիտասարդների հետ:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am