Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ITAR-TASS-ը: «Խորհրդարանական կոալիցիայի ցրվելու, ինչպես նաև մի շարք կարևոր օրենսդրական նախագծերի չընդունման պատճառով ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին»,- ասել է Յացենյուկը Ռադայի ամբիոնից:

«Այն, ինչ կատարվեց այսօր խորհրդարանում, կունենա շատ բարդ, եթե չասենք, դրամատիկ հետևանքներ երկրի համար»,- նշել է նա:

Վերին Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն առաջարկել է պատգամավորներին վարչապետի թեկնածություն ներկայացնել:

Վարչապետի հրաժարակը նշանակում է, որ հրաժարական է ներկայացնում կառավարության ողջ կազմը: Նախարարները կիրականացնեն իրենց պարտավորությունները մինչ Գերագույն Ռադայում կձևավորվի նոր կոալիցիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am