Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ նետաձիգների ելույթը եվրոպական առաջնությունում այդքան Էլ անհաջող չԷր. Բորիս Վասիլյան

Հայ նետաձիգների ելույթը եվրոպական առաջնությունում այդքան Էլ անհաջող չԷր. 
Բորիս Վասիլյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նետաձիգները վատ չեն մասնակցել Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ընթացող նետաձգության Եվրոպայի առաջնությանը: Այս մասին  «Արմենպրես»-ին հետ զրույցում նշեց Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը` մեկնաբանելով հայ մարզիկների ելույթը այսմրցաշարում:

Նրա խոսքով` վնասվածքով հանդես եկած Գոհար Շահնազարյանը կարողացել Է 2015 թվականի Եվրոպական օլիսպիական խաղերի ուղեգիր նվաճել, իսկ Վասիլ Շահնազարյանը, ով մրցումների նախաշեմին վնասել Էր մատները, այդ պատճառով չԷր կարողացել արժանի ելույթ ունենալ:

«Ինչ վերաբերում Է եվրոպական առաջնությանը մասնակցող հայաստանցի  մարզիկներից եւս մեկին՝ Գեւորգ Հազառումյանին, ապա նա վատ հանդես չի եկել, պայքարել Է հաջորդ փուլ դուրս գալու համար եւ ի վիճակի Էր հասնել այդ նպատակին»,-ընդգծեց Վասիլյանը:

Նետաձգության Եվրոպայի առաջնությունը մեկնարկել Է հուլիսի 21-ին եւ կավարտվի հուլիսի 26-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am