Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Ալիկանտեի հայ համայնքի կազմակերպվածությունը

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Ալիկանտեի հայ  համայնքի 
կազմակերպվածությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 24-ին ընդունել է Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայ համայնքի ղեկավար Հասմիկ Քոչարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Ալիկանտե քաղաքի հայ համայնքի կազմակերպվածությունը:

Հասմիկ Քոչարյանը նշել է, որ, չնայած համայնքը փոքր է՝ շուրջ 700 մարդ, սակայն համայնքում գործող մեկօրյա դպրոցը և համայնքային այլ կենտրոններն ակտիվ նախապատրաստվում են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Քննարկվել են ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին Ալիկանտեի հայ համայնքի ներգրավվածության ընդլայնման հետ կապված  հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am