Ֆառնբորոյում փորձագետները ձեռնամուխ են եղել մալայզիական Boeing-ի երկրորդ «սեւ արկղի» վերծանմանը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Ավիացիոն միջադեպերի հետաքննության վարչության փորձագետները Ֆառնբորոյի լաբորատորիայում ձեռնամուխ են եղել մալայզիական Boeing 777-ի երկրորդ «սեւ արկղի» վերծանմանը, որը բովանդակում Է թռիչքի մասին ամբողջ հնչյունային տեղեկատվությունը՝ անձնակազմի անդամների խոսակցությունների ձայնագրությունները, մյուս հնչյունները եւ աղմուկները, տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը:
Մասնագետների խոսքով՝ ինքնաթիռի այս ինքնագրիչի տվյալները «կարող են լույս սփռել այն բանի վրա», թե Ուկրաինայի տարածքում «ինչ Է տեղի ունեցել» ավիահանրանավի «աղետին նախորդած վայրկյաններին»:
Մինչդեռ շարունակվում Է «Մալայզիական ավիագծերի» ինքնաթիռի թռիչքային տեխնիկական բնութագրերով առաջին ինքնագրիչի տվյալների՝ հուլիսի 23-ին սկսված վերծանումը: Ինչպես հաղորդել Է Ավիացիոն միջադեպերի հետաքննության վարչության ներկայացուցիչը, «տվյալները հաջողությամբ ներբեռվնած են»: «Դրանք կարեւոր տեղեկատվություն են բովանդակում թռիչքի բնութագրերի մասին»,- հավելել Է նա:
Մասնագետների խոսքով՝ «այն դեպքում, եթե երկու «սեւ արկղերում» Էլ լինի համապատասխան տեղեկատվություն, ապա դրանց տվյալները կմիացվեն»՝ հանրանավի կործանման գաղտնիքը բացահայտելու համար: Ինչպես կարծում են Հոլանդիայի ավիացիոն իշխանությունները, որոնք համակարգում են միջազգային հետաքննությունը, տեղեկությունների վերլուծությունը «կարող Է տեւել մի քանի շաբաթ», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում