Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Լիբանանում իններորդ անգամ ձախողվել են նախագահական ընտրությունները

Լիբանանում իններորդ անգամ ձախողվել են նախագահական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի խորհրդարանում հուլիսի 23-ին կրկին ձախողվել են նախագահական ընտրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բարրին նշել է, որ ընտրությունները ձախողվել են բավարար քվորում չլինելու պատճառով: Ընտրությունները հետաձգվել են մինչև օգոստոսի 12-ը: Լիբանանյան Սահմանադրության համաձայն՝ ընտրության ժամանակ պետք է ներկա լինեն 128 պատգամավորներից 86-ը:

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է մայիսի 25-ին, և մինչև այժմ նոր նախագահ չի ընտրվել: Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am