Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Չնայած գլոբալ խնդիրներին` Ղարաբաղը պետք է առաջնահերթություն լինի. Ջեյմս Ուորլիք

Չնայած գլոբալ խնդիրներին` Ղարաբաղը պետք է առաջնահերթություն լինի. Ջեյմս 
Ուորլիք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուլիսի 23-ին Վիեննայում ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է առաջնահերթություն լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին համանախագահը գրել է Twitter-ի իր էջում:

«Ես հիշեցրեցի ԵԱՀԿ ներկայացուցիչներին, որ չնայած գլոբալ խնդիրներին` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի», - նշել է ամերիկացի համանախագահը:

Ավելի վաղ ամերիկացի համանախագահը հայտնել էր, որ հանդիպելու է ԵԱՀԿ ղեկավարությանը` ներկայացնելու Լեռնային Ղարաբաղաի հակամարտության կարագավորման շուրջ բանակցությունների արդյունքները:

Հուլիսի 23-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության, բռնությունների սրացման, այդ թվում` հայ-ադբեջանական սահմանի շփման գծում խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am