Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Վեցյակի» եւ Թեհրանի բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

«Վեցյակի» եւ Թեհրանի բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ բանակցությունների նոր փուլը, որոնք ավելի վաղ պայմանավորվել Էին երկարացնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակման ժամկետը, կսկսվի սեպտեմբերի 1-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին հաղորդել Է Press TV հեռուստաալիքը:

Հուլիսի կեսերին Իրանը եւ «վեցյակը» բանակցությունների վեց փուլից հետո չկարողացան համաձայնության հասնել եւ պայմանավորվեցին բանակցային ժամանակաշրջանը երկարաձգել  մինչեւ նոյեմբերի 24-ը:

«Սեպտեմբերի 1-ը նշանակվել Է այդ լրացուցիչ ժամանակաշրջանի ընթացքում բանակցությունների առաջին փուլն սկսելու համար»,-հուլիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիա Աֆհամը: Նա հավելել Է, որ այդ հանդիպմանը կնախորդեն կողմերի կոնսուլտացիաները՝ փորձագետների մակարդակով: 

2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնեւում ընդունված գործողությունների համատեղ պլանին համապատասխան, «վեցյակը» եւ Թեհրանը պետք Է համաձայնեցնեն փաստաթուղթ, որը կերաշխավորի Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը՝ Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները չեղարկելու փոխարեն, հաղոցդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am