Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Իտալիայում սկսվել Է Costa Concordia ճամփորդանավի քարշակումը Ջենովայի նավահանգիստ՝ ապամոնտաժման համար

Իտալիայում սկսվել Է Costa Concordia ճամփորդանավի քարշակումը Ջենովայի նավահանգիստ՝ ապամոնտաժման համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիլիո կղզու մոտ սկսվել Է 2012 թվականի հունվարին նավաբեկության ենթարկված իտալական Costa Concordia ճամփորդական հանրանավի քարշակումը: Նավը, որը լողանի դիրքի Է բերվել կորպուսին ամրացված կոնտեյներների շնորհիվ, շրջում են 180 աստիճանով եւ դուրս բերում ծովային ուղեգիծ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանրանավը քարշակով պետք Է անցնի շուրջ 370 կիլոմետր՝ մինչեւ Ջենովայի նավահանգիստ, որտեղ այն կապամոնտաժվի: Մասնագետների հաշվարկներով՝ Concordia-ն Ջենովա կժամանի հուլիսի 27-ին: Երթուղին կանցնի Մոնտեքրիստո, Կապրայա եւ Պյանոզա, Ֆրանսիայի Կորսիկա եւ Էլբա կզիների մոտով, որպեսզի քամու ուժգնացման կամ ալիքների առաջացման դեպքում հնարավոր լինի կանգ առնել: 

Costa Concordia հանրանավը, որը Միջերկրական ծովում ճամփորդություն Էր կատարում 4,2 հազար ուղեւորներով եւ անձնակազմի անդամներով, խութի Է բախվել՝ չափից ավելի մոտենալով Ջիլիո կղզուն: Աղետի հետեւանքով զոհվել Է 32 մարդ:

Գրոսետո քաղաքում արդեն երկու տարի Է, ինչ շարունակվում Է դատավարությունը նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյի նկատմամբ, որն անցնում Է որպես ողբերգության միակ մեղադրյալ: Եվս հինգ մարդ, ներառյալ անձնակազմի անդամներ եւ Costa Crociere նավի սեփականատեր ընկերության ներկայացուցիչներ, համաձայնագիր են կնքել արդարադատության հետ՝ համաձայնելով պատժաժամկետներին՝ մինչեւ երկու տարվա բանտարկություն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am