Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵԱՀԿ ՄԽ-ն անհանգստություն կհայտնի ԼՂ հակամարտության գոտում բռնության աճի կապակցությամբ

ԵԱՀԿ ՄԽ-ն անհանգստություն կհայտնի ԼՂ հակամարտության գոտում բռնության աճի 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 23-ին պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հանդես գալ հայտարարությամբ: Այդ մասին Twitter-ի իր էջի միջոցով հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է գալիս հայտարարությամբ: Հայտարարության մեջ բռնության աճի կապակցությամբ անհանգստություն կհայտնվի», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Ուորլիքը: Միաժամանակ, համանախագահը նշել է, որ մեկնել է Վիեննա` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարությանը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին զեկուցելու նպատակով:

Հուլիսի 22-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ` Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Աարդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայզինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am