Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մոսկվան «լրացուցիչ գին» կվճարի, եթե շարունակի օգնել Ուկրաինայում կռվող աշխարհազորայիններին. Օբամա

Մոսկվան «լրացուցիչ գին» կվճարի, եթե շարունակի օգնել Ուկրաինայում կռվող 
աշխարհազորայիններին. Օբամա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Եվրոպային՝ խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, ընդգծելով, որ Մոսկվան «լրացուցիչ գին» կվճարի, եթե չդադարեցնի աջակցությունը Ուկրաինայի արեւելքում կռվող աշխարհազորայիններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Օբաման, ինչպես նշել են ԱՄՆ-ի ղեկավարի վարչակազմում, ողջունել է Եվրամիության կողմից լրացուցիչ պատժամիջոցների նախապատրաստումը նրանց դեմ, ովքեր «ապակայունացնում են Ուկրաինայի իրադրությունը»: Ընդսմին նա սպառնացել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող միջոցները կխստացվեն, եթե նա հրաժարվի ազդել աշխարհազորայինների վրա:

«Նախագահը եւ վարչապետը մտագոհություն են հայտնել այն բանի ակնհայտ վկայությունների կապակցությամբ, որ ՌԴ-ն շարունակում է զենք եւ օգնական ուժեր մատակարարել աշխարհազորայիններին՝ միեւնույն ժամանակ շարունակելով իր զինված ուժերի ավելացումը»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am