Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կիեւի «Դինամո»-ն չի ցանկանում Բլոխինին փոխհատուցում վճարել

Կիեւի «Դինամո»-ն չի ցանկանում Բլոխինին փոխհատուցում վճարել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի «Դինամո» ֆուտբոլի ակումբի նախագահ Իգոր Սուրկիսը պաշտոնապես հայտարարել Է, որ ակումբը մտադիր չԷ բավարարել «Դինամո»-ի  նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինի կողմից ակումբին ներկայացված ֆինանսական պահանջները:

 Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, Բլոխինը պահանջել Էր  փոխհատուցել ակումբում մինչ այդ կատարած իր աշխատանքը:

««Դինամո»-ն չի ցանկանում Բլոխինին որեւԷ գումար վճարել, եւ եթե ինքը ցանկանում Է դատարանին համապատասխան բողոք ներկայացնել,ապա դա իր իրավունքն Է, մենք պատրաստ ենք նման իրավիճակին եւ, անկասկած, ի վիճակի  ենք ամենաբարձր իրավական ատյանում պաշտպանել մեր ակումբի շահերը»- նշել Է Սուրկիսը:

Նրա խոսքով` Բլոխինի պահանջները առավել եւս անտրամաբանական են այն բանից հետո, երբ նա մեծ վնաս է հասցրել «Դինամո»-ին:

«Այս միջադեպը ցույց տվեց, որ ես պետք Է ավելի զգոն լինեի, լսեի Բլոխնինին հեռացնելու մասին  մարզասերների պահանջը եւ ավելի շուտ նրան ազատեի աշխատանքից»,- ասել Է Սուրկիսը՛:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am