Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի 2015 թվականի հունվարի 1-ից. ՀՀ վարչապետ

Հայաստանը ԵՏՄ-ին կանդամակցի 2015 թվականի հունվարի 1-ից. ՀՀ 
վարչապետ

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մինչ հոկտեմբեր կավարտի Եվրասիական տնտեսական միության անդամակցության շուրջ բանակցությունները և հաջորդ տարվա հունվարի 1-ից կանդամակցի միությանը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք  մինչև հոկտեմբերի վերջ կստորագրենք պայմանագիրը: Ես համոզված եմ, որ 2015 թվականի հունվարից արդեն լիովին կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վարչապետը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված գործընթացի ձգձգումը` վարչապետը նշեց, որ կան տեխնիկական հարցեր, որ արդեն վերացվել են, և խանգարող որևէ հանգամանք չկա: «Ես վստահեցնում են որ մենք հոկտեմբերին կավարտենք գործընթացը և հունվարից կանդամակցենք միությանը»,- հավելեց նա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված ճանապարհային քարտեզը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am