Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու նաեւ խորհրդարանական ձեւաչափով

Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու նաեւ 
խորհրդարանական ձեւաչափով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի նախաձեռնությամբ հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարանների միջեւ համագործակցության մասին» թեմայով աշխատանքային քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, բացման խոսքում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Եվրամիությունը մնում է ՀՀ կարեւորագույն գործընկերներից մեկը եւ Հայաստանը շահագրգռված է շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը ԵՄ հետ նաեւ խորհրդարանական ձեւաչափով: Ըստ պարոն Ֆարմանյանի, նման քննարկումները նպաստում են ավելի լավ հասկանալու միմյանց դիրքորոշումները, կատարելու եզրակացություններ, որոնք կարող են օգտակար լինել խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա աշխատանքների համար:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու Կայա Կրավչուկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Դիդենկոն եւ Եվրոպական Խորհրդարանի գլխավոր քարտուղարության Արտաքին քաղաքականության գծով տնօրինության Ընդլայնման եւ եվրոպական տնտեսական գոտու բաժնի ղեկավար Թոմաս Գրուները: Նշվել է, որ ներկայումս ՀՀ ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ հարաբերությունները հիմնականում սահմանափակվում են Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կազմակերպվող հանդիպումներով: Ուստի նշվել է, որ քննարկման նպատակն է զարգացնել ՀՀ ԱԺ-ի կարողությունները՝ բարձրացնելով իրազեկվածությունը ԵԽ գործելակերպի, մեխանիզմների եւ աշխատանքային մեթոդների վերաբերյալ:

Մասնակիցները քննարկել են տարբեր մակարդակներում Եվրախորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ առկա աշխատանքային հարաբերությունները խորացնելու հնարավորությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am