Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ջորջը նշում Է ծննդյան առաջին տարեդարձը

Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ջորջը նշում Է ծննդյան առաջին տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի որդին՝ Ջորջ Ալեքսանդեր Լուին, հուլիսի 22-ին նշում Է  ծննդյան առաջին տարեդարձը: Սպասվում Է, որ փոքրիկ արքայազնն այդ օրը կանցկացնի Քենսինգթոնի պալատում՝ իր ընտանիքի եւ բարեկամների շրջապատում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում են Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցները, Ջորջի պապիկը՝ Ուելսի արքայազն Չառլզը եւ նրա տիկինը՝ Կամիլան, միջոցառմանը չեն լինի, քանի որ նրանք գտնվում են Շոտլանդիայում:    

Տոնի առթիվ Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին հրապարակել են անվանակոչիկի երեք լուսանկարներ: Դրանք արվել են մի քանի շաբաթ առաջ Լոնդոնի Բնական պատմության թանգարանում:

Բացի դրանից, արքայազն Ջորջի ծննդյան օրվա առթիվ Մեծ Բրիտանիայի դրամահատարանը թողարկել Է հինգ ֆունտ ստեռլինգ արժողությամբ կոլեկցիոն մետաղադրամ: 

Ջորջ Ալեքսանդեր Լուին երրորդ հավակնորդն Է Է Մեծ Բրիտանիայի գահի հերթում՝ իր հորից՝ արքայազն Ուիլյամից եւ պապից՝ արքայազն Չառլզից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am