Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պարտատոմս

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պարտատոմս

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆինանսների նախարարությունն անցկացրել է 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26191153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 640 մլն դրամ, որից մրցակցային` 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 60 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ, տեղաբաշխումից ստացված հասույթը ` 481 մլն 804 հազար 78 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.4702 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.4888 տոկոս: Աճուրդին մասնակցել են 2 գործակալ և գանձապետական պահառուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am