Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հալեպի Սուլեյմանիե շրջանում հայեր են վիրավորվել

Հալեպի Սուլեյմանիե շրջանում հայեր են վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալ ահաբեկչական խմբավորումները Հալեպի Սուլեյմանիե շրջանում կրկին ռումբեր են պայթեցրել: Պայթյունից հայեր են վիրավորվել: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի «Գանձնասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, վիրավորվել են Ավետիս և Էլիզ Քյուրքջյանները, Լարա Սնունին: Վիրավորների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են կանգնել:

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am